Պուտինը և Ալիևը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարծիքներ են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել է նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման հետ կապված իրադրության զարգացումը»,- ասված է հաղորդագրության մեջ: