Զելենսկին հայտարարել է, որ Էրդողանի հետ համաձայնեցրել է ՌԴ նավերի՝ Սև ծով անցնելու արգելքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համաձայնեցրել է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով Սև ծով ռուսական ռազմանավերի անցնելու արգելքը:
«Շնորհակալություն եմ հայտնել իմ եւ մեր բարեկամ Էրդողանին՝ մեր անկախությանը, տարածքային ամբողջականությանը մշտապես սատարելու համար։ Նրա հետ համաձայնեցրել ենք, որ այսօր չափազանց կարեւոր է Սև ծով ռուսական ռազմանավերի անցնելու արգելքը։ Արել են»,- ասել է նա ուկրաինացիներին ուղղված տեսաուղերձում, որը շաբաթ օրը հրապարակել է իր Telegram-ալիքը:
Նման հայտարարությամբ Զելենսկին ավելի վաղ հանդես էր եկել Twitter-ում։ Մինչդեռ Cumhuriyet թերթը, վկայակոչելով թուրքական կառավարության աղբյուրը, հայտնել է, որ Անկարան Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռուսական ռազմանավերի անցնելու սահմանափակումներ չի մտցրել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին ՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին։