Ալիևը հայտնել է Ուկրաինա մարդասիրական օգնություն ուղարկելու մասին
Ադրբեջանը հումանիտար օգնություն և դեղորայք է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին շաբաթ Twitter-ում հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այսօր հեռախոսազրույց է կայացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին կրակի դադարեցման և հակամարտությունը քաղաքական հուն տեղափոխելու ջանքերի, ինչպես նաև մարդասիրական օգնություն և դեղորայք ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի: