Մենք պայքարելու ենք այնքան, որքան անհրաժեշտ է երկիրն ազատագրելու համար․ Զելենսկին տեսաուղերձ է հղել
Նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 26-ի երեկոյան հանդես է եկել հերթական ուղերձով, որում հայտարարել է, որ Ուկրաինան պայքարելու է այնքան, որքան անհրաժեշտ կլինի խաղաղության համար, և հաղթանակներից մեկն արդեն դարձել է SWIFT-ից Ռուսաստանին անջատելու ընթացակարգի մեկնարկը:
«Մենք պայքարելու ենք այնքան, որքան անհրաժեշտ է երկիրն ազատագրելու համար։ Եթե երեխաները արդեն ծնվում են կացարաններում, նույնիսկ այն ժամանակ, երբ շարունակվում են կրակոցները, ապա թշնամին ոչ մի հնարավորություն չունի այս, անշուշտ, ժողովրդական պատերազմում»,- ասել է պետության ղեկավարը:
Նա ընդգծել է, որ SWIFT-ի հարցում արդեն ամեն ինչ որոշված է։ Ռուսական ագրեսորին վճարային համակարգից անջատելու ընթացակարգը սկսվել է։
Բացի այդ, Զելենսկին հայտարարել է, որ նորովի են զարգանում Ուկրաինայի և Իտալիայի հարաբերությունները։
«Այսօր ամեն ժամ խոսել եմ Ուկրաինայի բարեկամների հետ։ Իտալիայի հետ հարաբերություններում արտակարգ արդյունք է: Սա նոր գլուխ է մեր պետությունների հարաբերություններում»,- հստակեցրել է նա ։
«Բոլոր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներն աղոթում են Ուկրաինայում խաղաղության համար»,- նշել է Ուկրաինայի նախագահը: