Գերմանիան գործընկեր երկրներին թույլ է տվել գերմանական արտադրության զենք մատակարարել Ուկրաինա
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գործընկեր երկրներին թույլ է տվել գերմանական արտադրության զենք մատակարարել Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Politico-ն ՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Գերմանիան Նիդեռլանդներին թույլ է տվել Ուկրաինային 400 ռեակտիվ նռնականետ ուղարկել: Դա վկայում է Բեռլինի ռազմական քաղաքականության կտրուկ փոփոխության մասին՝ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ճնշման ֆոնին, նշում է հրատարակությունը:
Գերմանիայում հրաժարվել են Կիևին զենք մատակարարելու էմբարգոյից, ըստ ամենայնի, այն պատճառով, որ
բազմաթիվ արևմտյան դաշնակիցներ ուժեր են մոբիլիզացնում Ուկրաինային որքան հնարավոր է շատ զենք, զինամթերք, ՀՕՊ համակարգեր ուղարկելու համար։
Չեղարկումը կարող է նշանակել Ուկրաինային եվրոպական ռազմական օգնության արագ ավելացում, քանի որ մայրցամաքում զենքի և զինամթերքի մեծ մասը, առնվազն, մասամբ արտադրվել է Գերմանիայում, ինչը Բեռլինին օրինական վերահսկողություն է տալիս դրանց փոխանցման նկատմամբ: Այնուամենայնիվ, Բեռլինի դիրքորոշման փոփոխությունը չի նշանակում, որ զենքի մատակարարման բոլոր հարցումները հավանության կարժանանան, քանի որ յուրաքանչյուր դեպք որոշվում է անհատապես:
Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիան Ուկրաինային է փոխանցել 5 հազար պաշտպանիչ սաղավարտ։
Իսկ մինչ այդ համաձայնել են Ուկրաինային լրացուցիչ զենք տրամադրել Լեհաստանն ու Ֆրանսիան։