Լեհաստանը հանդես է գալիս ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության օգտին
Ուկրաինան պետք է անհապաղ ստանա Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
«Լեհաստանը սատարում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության արագացված ուղուն։ Թեկնածուի կարգավիճակը պետք է տրամադրվի անմիջապես, իսկ դրանից անմիջապես հետո պետք է սկսվեն անդամակցության շուրջ բանակցությունները»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Դուդան։
Նրա խոսքով՝ Կիևը նաև պետք է հասանելիություն ունենա ԵՄ հիմնադրամներին՝ երկրի վերականգնման համար: