Ուկրաինայից հեռացել է ավելի քան 150 հազար մարդ․ ՄԱԿ
Մինչ այժմ Ուկրաինայից հեռացել է ավելի քան 150 հազար մարդ, փախստականները հիմնականում գնում են Լեհաստան, Հունգարիա, Մոլդովա, Ռումինիա, ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
«Ավելի քան 150 հազար ուկրաինացի փախստականներ այժմ հատել են հարևան երկրների սահմանը, որոնց կեսը մեկնել է Լեհաստան, իսկ շատերը՝ Հունգարիա, Մոլդովա, Ռումինիա և այլ երկրներ։ Ուկրաինայում բնակչության տեղաշարժը նույնպես աճում է, բայց ռազմական իրավիճակը դժվարացնում է քանակի և օգնության գնահատումը»,- գրել է Գրանդին Twitter-ում։