Էրդողանը Զելենսկուն հայտնել է, որ ջանքեր կգործադրի՝ Ուկրաինայում հրադադար հայտարարելու համար
Թուրքիայի եւ Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Էրդողանը եւ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում վերջին զարգացումները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Բանակացությունների ընթացքում քննարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտությունն ու վերջին իրադարձությունները։ Էրդողանն ասել է, որ ջանքեր է գործադրում, որպեսզի հնարավորինս շուտ հրադադար հայտարարվի, եւ որպեսզի այլեւս մահեր չլինեն, իսկ Ուկրաինան՝ այլեւս չտուժի»,- հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։