Drake The Ruler-ի եղբայրը դատի է տվել համերգի կազմակերպիչներին, որի ժամանակ սպանել են ռեփերին
Մահացած ռեփեր Drakeo The Ruler-ի եղբայրը դատի է տվել Once Upon A Time երաժշտական փառատոնի կազմակերպիչներին, որտեղ սպանել են երաժշտին։
Տղամարդու խոսքով՝ կազմակերպիչները ռեփերին անվտանգության անհրաժեշտ մակարդակ չեն ապահովել։ Ինչպես հետեւում է TMZ հրատարակության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից, 50-100 հոգանոց չարագործների ամբոխը հարձակվել է ռեփերի վրա, երբ նա եկել էր համերգի: Ծեծկռտուքը տեւել է մոտ 15 րոպե։
Հանգուցյալի եղբայրը նշել է, որ Լոս Անջելեսի Exposition այգին, որտեղ անցկացվում էր փառատոնը, գտնվում է քրեական շրջանի կենտրոնում, իսկ Drakeo-ին նախկինում արդեն սպառնացել էին:
Փառատոնի մուտքի մոտ, պնդում է նա, հերթապահել են հարթակի միայն երկու անզեն աշխատակիցներ: Ընդ որում, ստուգել են ոչ բոլոր մեքենաները։
Պատասխանողների թվում է նաեւ ռեփեր Սնուփ Դոգի ընկերությունը։
Drake the Ruler (իսկական անունը Դարել Կոլդուել) մահացու վիրավորում է ստացել պարանոցի հատվածում դեկտեմբերի 2021 թ.-ին՝ Լոս Անջելեսում անցկացվող Once Upon A Time փառատոնի ետնաբեմում։ Այլ հայտնի հիփ-հոփ կատարողների (Snoop Dogg, Ice Cube, The Game, 50 Cent եւ YG) ելույթները միջոցառման ժամանակ չեղյալ են հայտարարվել: