ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին չմեկնել Բելառուս եւ կոչ է անում երկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը»,- ասվում է դեսպանատան Twitter-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։
Նշվում է, որ Մինսկի օդանավակայանով կարելի է լքել երկիրը որոշ միջազգային ուղղություններով։ Լիտվայի, Լատվիայի եւ Լեհաստանի հետ ցամաքային սահմանները բաց են եւ գործում են սովորական ռեժիմով։