Կիևը կորցրել է վերահսկողությունը Ստանիցա Լուգանսկայայի, Կրիմսկոեի ե և Մարկովկայի նկատմամբ
Ուկրաինացի զինվորականները կորցրել են վերահսկողությունը Ստանիցա Լուգանսկայայի, Կրիմսկոեի եւ Մարկովկայի նկատմամբ։ Այս մասին շաբաթ օրը Facebook-ի իր էջում գրել է Լուգանսկի ռազմական-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը, հաղորդում է «Լուգանսկի տեղեկատվական կենտրոնը»։
«Ցավոք, Ստանիցա Լուգանսկայան, Կրիմսկոեն, Մարկովկան ժամանակավորապես օկուպացված են ռուսների կողմից...Իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի, մնացեք ապաստարաններում»,- գրել է նա։
Նշվում է, որ ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիան հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը փետրվարի 26-ի առավոտյան առանց մարտերի հեռացել են Ստանիցա Լուգանսկայայից։
Այս տեղեկությունը հաստատում են ուկրաինական լրատվամիջոցները։