Ուկրաինայի կողմից արձակված արկերն ընկել են Ռոստովի մարզի տարածքում
Ուկրաինայի կողմից արձակված 120 մմ-անոց երեք արկերն ընկել են Ռոստովի մարզի տարածքում՝ Միլերովսկի շրջանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ-ին։
«Փետրվարի 26-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի մարզի սահմանային վարչությունն արձանագրել է, թե ինչպես են Ուկրաինայի կողմից արձակված 120 մմ-անոց երեք արկերն ընկնում Ռոստովի մարզի տարածքում։ Ավերածություններ կամ զոհեր չկան»,- հայտնել են ԱԴԾ-ից։