«Մայրիկ, ես չեմ ուզում մահանալ». Լոլիտան հումանիտար միջանցք է խնդրում խաղաղ բնակիչներին տարհանելու համար
Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում խնդրել է Ուկրաինայում գտնվող խաղաղ բնակիչներին հումանիտար միջանցք տրամադրվի։
«Երկրորդ օրն է նստած եմ դստերս սենյակում։ Պարբերաբար գրկում են նոր հագուստները, որոնք գնել եմ եւ կնվիրեմ հանդիպման ժամանակ։ Նրանք երկու օր է նստած են ապաստարանում։ Մայրս 79 տարեկան է, տարել է միկրոկաթված։ Դուստրս լաց է եղել երկու օր, իսկ երեկ ինձ ասաց․ «Մայրիկ, ես չեմ ուզում մահանալ»։ Միակ խնդրանքս՝ բացեք հումանիտար միջանցք, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան լքել երկիրը, խնդրում եմ։ Թող դուրս գան ծերերը, երեխաները, բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում մասնակցել այս ամենին», - ասում է երգչուհին իր ուղերձում։
Տեսանյութը՝ այստեղ: