Ֆրանսիան հայտարարել է Լա Մանշում ռուսական նավի կալանման մասին
Ֆրանսիան հայտարարել է Լա Մանշում ռուսական նավի կալանման մասին, հաղորդում է France Presse-ը։
«Ռուսական նավը կալանվել է Լա Մանշում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով՝ նավը մեքենաներ էր տեղափոխում Սանկտ Պետերբուրգ։
Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ ռուսական նավը կալանվել է Լա Մանշում։ Դեսպանատունը նշել է, որ զանգ է ստացել նավի կապիտանից։
Նշվում է, որ դեսպանատունն անմիջապես կապ է հաստատել երկրի իշխանությունների հետ՝ պարզաբանելու նավի կալանման հարցը։