Տոկաևն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով Անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով Անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քննարկվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր՝ Ղազախստանի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման համատեքստում։
Մամուլի ծառայությունից հայտնում են նաեւ, որ հանդիպման արդյունքներով նախագահը պետական մարմիններին կոնկրետ հանձնարարականներ է տվել։