ՌԴ ՊՆ․ ուկրաինացի «ազգայնականները» «Գրադով» հարվածել են Ստարոբելսկ քաղաքին
Ուկրաինացի «ազգայնականներն» այսօր առավոտյան «Գրադ» համազարկային կրակի հրթիռային համակարգից հարվածել են Ստարոբելսկ քաղաքի բնակելի թաղամասերին։ Բնակիչների շրջանում կան զոհեր։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Փետրվարի 26-ին, ժամը 10:30-ի սահմաններում ուկրաինացի ազգայնականները «Գրադ» համազարկային կրակի հրթիռային համակարգից հարվածել են Ստարոբելսկ քաղաքի բնակելի թաղամասերին։ Դրա հետեւանքով քաղաքում հրդեհ է բռնկվել, փլուզվել են բնակելի շենքեր, խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Նախարարությունը նաեւ հայտնել է, որ տվյալներ ունի «Կրամատորսկում եւ Սլավյանսկում ուկրաինացի ազգայնականների կողմից նախապատրաստվող սադրանքների ծրագրերի մասին»։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հավաստի տվյալներ ունի, որ ուկրաինացի ազգայնականները սադրանքներ են նախապատրաստում Կրամատորսկում եւ Սլավյանսկում։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը չեն հարվածում քաղաքներին եւ բնակավայրերին, ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։