Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 122 995 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 122 995 դեպք։
Հոսպիտալացվածների թիվը կազմել է 14 324, ինչը 4,1 տոկոսով պակաս է նախորդ օրվա համեմատ (14 937)։ Այս մասին հայտնել է վարակների վերահսկման դաշնային շտաբը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 16 175 023-ի։
Ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 181 343-ով՝ հասնելով 13 321 314-ի։
Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 793-ով՝ հասնելով 350 158-ի։