Զելենսկի. եկել է վճռական պահը, երբ պետք է փակենք ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Ուկրաինային հետագա օգնության ցուցաբերումը։ Այս մասին Զելենսկին հայտարարել է Instagram-ի իր էջում, հաղորդում է «УНИАН»-ը։
Նա հավելել է, որ «եկել է Ուկրաինայի եվրաինտեգրման հստակ կուրսը որոշելու պահը»։
«Եկել է վճռական պահը, երբ պետք է փակենք ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը։ @charlesmichel-ի հետ քննարկել ենք հետագա օգնությունն ու ուկրաինացիների հերոսական պայքարն իրենց ազատ ապագայի համար»,- գրել է Զելենսկին։