Կիևի մետրոյում դադարեցվել է գնացքների երթևեկությունը
Կիևի մետրոյում դադարեցվել է գնացքների երթեւեկությունը, հաղորդում է «УНИАН»-ը։
Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Մետրոն անցել է ապաստարանային ռեժիմի։ Երթեւեկությունը չի իրականացվի»,- ասել է նա։
Կլիչկոն քաղաքացիներին հորդորել է մնալ տանը կամ թաքնվել ապաստարաններում եւ դուրս չգալ փողոց։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիեւում օդային տագնապ է հայտարարվել։ Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ մայրաքաղաքի փողոցներում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։