Կորոնավիրուսը սովորել է թաքցնել «փշերը»՝ քողարկվելու համար
Գերմանացի եւ բրիտանացի հետազոտողները մշակել են կորոնավիրուսի ավելի «թեթեւ» տարբերակներ՝ լաբորատորիայում ուսումնասիրելու համար։ Դրանք այդքան էլ վտանգավոր չեն, որքան հենց COVID-ը, բայց ունեն նույն հիմնական հատկությունները, հաղորդում է sciencealert.com-ը։
Գիտնականների թիմը սկսել է ուսումնասիրել այսպես կոչված սպայկ-սպիտակուցների պսակը: Նախկինում վիրուսաբանները եկել են այն եզրակացության, որ դրանք եւ՛ օգնում են, եւ՛ խանգարում են ախտածնին։
Հետազոտողները տեսել են, թե ինչպես է փուշը հարձակման ենթարկվում ճարպաթթուների իմունային մոլեկուլների կողմից եւ սկսում դիմակայել։ Այդ դիմակայման ժամանակ սպայկ-սպիտակուցը «խմբվել է»՝ թաքցնելով փշերը։ Նոր տեսքով վիրուսի համար ավելի դժվար է եղել ներթափանցել առողջ բջիջներ, սակայն այն ավելի քիչ նկատելի է դարձել հակամարմինների համար։
Այսինքն՝ «զավթիչն» օգտագործել է «պաշտպան-բջիջը»՝ իմունային համակարգից թաքնվելու համար։ Այս մեխանիզմը թույլ է տվել կորոնավիրուսին ավելի երկար խուսափել օրգանիզմում հայտնաբերվելուց եւ հզոր արձագանքից։ Եվ որքան շատ ժամանակ ունենա, այնքան ավելի ուժեղ կսկսի տարածվել։
Գիտնականները պատրաստվում են շարունակել ուսումնասիրել մեխանիզմները, որոնք օգնում են SARS-CoV-2-ին այսօր մնալ վտանգավոր ախտածին։ Փորձագետների կարծիքով՝ վիրուսների սինթետիկ մոդելների ուսումնասիրությունը ցույց է տվել դրա արդյունավետությունը նման հիվանդություններն արագ հաղթահարելու համար։