Հանուն առողջության․ Բրիթնի Սփիրսը ցանկանում է լքել հայրենիքը
Երգչուհի Բրիթնի Սփիրսն Instagram-ում գրառում է հրապարակել է, որում խոստովանել է՝ հնարավոր է լքի հայրենիքը:
Նա բաժանորդների հետ կիսվել է այն մտքերով, որ կյանքը շատ կարճ է: «Հիմարություններ արեք։ Այնպես քրտնեք, կարծես վաղվա օր գոյություն չունի», - գրել է Բրիթնին, որը ցուցադրել է իր հերթական սպորտային վարժությունները։ «Շատ շուտով, գուցե ստիպված լինեմ հեռանալ Ամերիկայից։ Յո, դա իմ հոգեկան առողջության համար է» Ես չեմ ստում», - հստակեցրել է նա։
Բրիթնի երկու անգամ հրապարակել եւ ջնջել է այս գրառումը։
2021 թվականին Բրիթնի Սփիրսն ազատվել է իր հոր խնամակալությունից, որը շարունակվել է 13 տարի: Հայտնի է, որ հայրը վերահսկել է իր ֆինանսները, տեղաշարժերը եւ անձնական կյանքը մինչեւ հակաբեղմնավորիչների ընդունումը:
Խնամակալությունից ազատվելուց հետո Սփիրսն ակնարկել է, որ ընտանիքի մյուս անդամներն իրեն չեն աջակցել։