«Բայրաքթարը» ստեղծած Էրդողանի փեսան գրառում է արել Ուկրաինայի զարգացումների շուրջ
Թուրքիայի նախագահի փեսա, «Բայրաքթարը» ստեղծած թուրք ինժեներ Սելչուք Բայրաքթարը գրառում է արել ռուս–ուկրաինական հակամարտության թեմայով։
Սելչուք Բայրաքթարը Twitter–ի իր էջում 2 գրառում է արել. «Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ ազգային տեխնոլոգիաների հետ ուժեղ եւ անկախ պաշտպանական արդյունաբերությունը ազգերի համար կյանքի կարեւորություն են ներկայացնում»։ Այս գրառումից հետո արել է այս մեկը.
«Խստորեն դատապարտում եմ անկախ մի ազգի ինքնիշխանությունը առհամարելով իրականացրած ՌԴ–ի բռնազավթումը»։