Օդեսայում, Վինիցայում, Խարկովում, Լուցկում, Կիևում օդային տագնապ է հայտարարվել
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են մի շարք քաղաքներում օդային տագնապի մասին, մասնավորապես՝ Վինիցայում, Ռովնոյում, Խերսոնում, Չերկասում, Լվովում, Չեռվոնոգրադում, Ումանում եւ Լուցկում, հաղորդում է «УНИАН»-ը։
Ըստ տեղեկությունների՝ փետրվարի 26-ի առավոտյան, ժամը 06:35-ի սահմաններում Չերկասում եւ Չերկասի մարզում, մասնավորապես՝ Ումանում, օդային տագնապ է հայտարարվել։ Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Մարդկանց հորդորում են անհապաղ տեղափոխվել անվտանգ տարածք եւ չմոտենալ պատուհաններին։ Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ Չերկասի եւ մարզի ուղղությամբ կարող են ավիահարված հասցնել։
Այսօր առավոտյան Կիևում ևս հերթական օդային տագնապն է հայտարարվել։ Քաղաքային իշխանությունները բնակիչներին հորդորել են մնալ տանը, իսկ ազդանշանի դեպքում՝ թաքնվել ապաստարանում, հաղորդում է «Укринформ»-ը։
«Ուշադրությո՜ւն։ Կիեւում հերթական օդային տագնապն է հայտարարվել։
Բոլորին խնդրում ենք շտապ տեղափոխվել քաղաքացիական պաշտպանության ապաստարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մետրոյի կայարանի կարմիր գծերն աշխատում են միայն ապաստարանային ռեժիմով։ «Կայարանների միջեւ գնացքները չեն շարժվում։ Գնացքների տեղաշարժը մետրոյի կապույտ եւ կանաչ գծերով իրականացվում է բնականոն ռեժիմով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Կիեւի քաղաքային ադմինիստրացիան հայտնել է, որ մայրաքաղաքի փողոցներում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։ Այս մասին ասվում է Telegram-ի ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Ուշադրությո՜ւն, մայրաքաղաքի բնակիչնե՛ր։ Մեր քաղաքի փողոցներում այժմ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։ Խնդրում ենք հանգստություն պահպանել եւ առավելագույնս զգույշ լինել»,-ասել է վարչակազմը։
Ավելի վաղ հաղորդվել է շարք քաղաքներում օդային տագնապի մասին, մասնավորապես՝ Վինիցայում, Ռովնոյում, Խերսոնում, Չերկասում, Լվովում, Չեռվոնոգրադում, Ումանում եւ Լուցկում։