Բենեդիկտ Քեմբերբետչի պրոդյուսերական ընկերությանը դատի են տվել
Portobello Pictures ստուդիան դատի է տվել Բենեդիկտ Քեմբերբետչի SunnyMarch պրոդյուսերական ընկերությանը, հաղորդում է Deadline-ը:
Երկու կինոընկերությունները 2019 թվականին պայմանավորվել են էկրանավորել Ռոալդ Դալիի «Դենի․ աշխարհի չեմպիոն» հեքիաթը: Քեմբերբետչը պետք է խաղար գլխավոր հերոսի հոր դերը, եթե նրա գրաֆիկը թույլ տար։
Դեւիդ Նիկոլսը վճարել է սցենարի առաջին՝ սեւագիր տարբերակի համար, որից հետո, Portobello Pictures-ի ներկայացուցիչների խոսքով, Քեմբերբետչի ընկերությունը կապի դուրս չի եկել։
Ընկերությունները ծրագրում էին վարձել ռեժիսոր, որը Նիկոլասի հետ միասին կվերանայի սցենարը, սակայն աշխատանքն անկատար է մնացել։
2021 թվականի դեկտեմբերին Portobello Pictures-ը SunnyMarch-ին համաձայնագրի դադարեցման եւ Ռոալդ Դալի գրքի հիման վրա գրված սցենարի սեփականության իրավունքի վերադարձի մասին ծանուցում է ուղարկել։ Բայց SunnyMarch-ում գործընկերների որոշման հետ չեն համաձայնվել։
Այժմ Portobello Pictures-ում ցանկանում են դատարանի միջոցով ապացուցել, որ համաձայնագրի լուծարումից հետո SunnyMarch-ը կորցրել է ֆիլմի նկատմամբ ունեցած իրավունքները: