Քանյե Ուեսթի սպառնալիքներից հետո Փիթ Դեւիդսոնը ջնջել է Instagram-ը
Կատակերգու Փիթ Դեւիդսոնը ջնջել է Instagram-ը ռեփեր Քանյե Ուեսթի սպառնալիքներից հետո, հայտնում է The Sun-ը։
Այն բանից հետո, երբ նա հերթական լուսանկարն է հրապարակել, ռեփերի երկրպագուները սկսել են վիրավորական մեկնաբանություններ թողնել: Դրանից հետո Դեւիդսոնն ազատվել է այդ սոցիալական ցանցի էջից։
Ավելի ուշ Քանյե Ուեսթը կիսվել է իրենց կոնֆլիկտի մասին հոդվածի հատվածով եւ պարծեցել է, որ Դեւիդսոնին հեռացրել է Instagram-ից:
Ռեփեր Ուեսթն իր նոր երգում պատմել է կատակերգու Փիթ Դեւիդսոնի եւ ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի սիրավեպի հանդեպ իր վերաբերմունքի մասին, որն այժմ բաժանվում է Ուեսթից: Չիկագոյում ելույթի ժամանակ նա կատարել է մի ստեղծագործություն, որում, անուններ չտալով, պատմել է այն մասին, որ կա մի մարդ, ով պետք է վախենա իր անվտանգության համար։ «Ինձ չեն գտնի։ Ես սպառնում եմ քո անվտանգությանը։ Տեսարաններ չե՞նք ստեղծելու։ Դու թիկնապահների կարիք կունենաս։ Ես սառնարանի վրայից չեմ հեռացնի ընտանեկան լուսանկարը։ Երբեք մի կանգնիր տղամարդու եւ նրա երեխաների միջեւ», - ասվում է տեքստում։