Facebook-ն արգելել է ռուսական պետական լրատվամիջոցների գովազդը եւ մոնետիզացիան իր սոցցանցում
Facebook-ի կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Նաթանիել Գլեյհերը հայտարարել է, որ սոցիալական ցանցը՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, արգելում է ռուսական պետական լրատվամիջոցների գովազդը եւ մոնետիզացիան իր սոցցանցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Գլեյհերի խոսքով՝ Facebook-ն «ուշադիր հետեւում է Ուկրաինայի իրավիճակին»։
Նա հավելել է, որ սոցցանցը շարունակում է պիտակավորել Ռուսաստանի Դաշնության պետական լրատվամիջոցները։