Էստոնիայի բոլոր խոշոր մանրածախ ցանցերը հրաժարվել են ռուսական եւ բելառուսական ապրանքներ վաճառել
Էստոնիայում մանրածախ առեւտրի հինգ խոշորագույն ցանցերից վերջինը՝ Selver-ը, ուրբաթ հայտարարել է ռուսական եւ բելառուսական ապրանքների բոյկոտի մասին՝ ուկրաինական իրադարձությունների պատճառով։
«Ուկրաինայի ինքնիշխան տարածքի վրա ագրեսիան ուժեղ հարված է համաշխարհային արժեքների հիմքերին, դրան չարձագանքելը սխալ կլինի»,- BNS-ին ասել է Selver-ի մամուլի խոսնակ Ռիվո Վեսկին:
Ավելի վաղ համանման որոշման մասին հայտարարեց Coop մանրածախ առւետրի ցանցը։ Ռուսական եւ բելառուսական ապրանքներից հրաժարվելու մասին նախօրեին հայտնել էին Rimi, Prisma եւ Maxima մանրածախ առեւտրի ցանցերը: