Ուկրաինան և Ռուսաստանը խորհրդակցում են բանակցությունների անցկացման վայրի եւ ժամկետի շուրջ
Ուկրաինան և Ռուսաստանը խորհրդակցում են բանակցությունների անցկացման վայրի եւ ժամկետի շուրջ։
Ուկրաինայի ղեկավարությունը համաձայնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկին, հաղորդում է «УНИАН»-ը։
Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի նախագահի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը։
«Ուկրաինան պատրաստ է եղել եւ պատրաստ է խոսել հրադադարի եւ խաղաղության շուրջ։ Սա մեր անփոփոխ դիրքորոշումն է։ Մենք համաձայնել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին։ Երկու կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի անցկացման վայրի եւ ժամկետի շուրջ։ Որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան ավելի շատ հնարավորություններ կլինեն նորմալ կյանքը վերականգնելու համար»,- գրել է Նիկիֆորովը։