Պատերազմ Ուկրաինայում, օր 2. Hetq
00:57, փետրվարի 26
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել.
ԱՄՆ-ն կպաշտպանի ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,
ՆԱՏՕ-ի արևելյան սահման կտեղափոխվեն հավելյալ ուժեր,
ՆԱՏՕ-ն իր դռները բաց կպահի բոլոր այն երկրների համար, որոնք ցանկանում են երբևէ միանալ Դաշինքին,
«Ես բարձր եմ գնահատել ուկրաինական ժողովրդի խիզախ գործողությունները, որը մարտնչում է իր երկրի համար»։
00:54, փետրվարի 26
ԱՄՆ-ն հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ անվտանգության խորհրդի մյուս անդամների նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին։
00:53, փետրվարի 26
УНИАН-ը հայտնում է, որ Կուլբակինո քաղաքում այրվում են նավթաբազան, հացի գործարանը և լցակայանը։
00:48, փետրվարի 26
«Աէրոֆլոտ»-ը մինչև մարտի 28 չեղարկել է Լեհաստան և Չեխիա բոլոր թռիչքները։
00:46, փետրվարի 26
Anonymous հաքերային խումբը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների բազայից արտահոսքի մասին։
Խմբի թվիթերյան միկրոբլոգում նշվում է, որ հաքերները կարողացել են ստանալ նախարարության աշխատակիցների տվյալները։ Ավելի վաղ, հաքերային խումբը «կիբեռպատերազմ էր հայտարարել» Ռուսաստանին։
00:38, փետրվարի 26
Համացանցում հրապարակվել է 6-րդ ջերմաէլեկտրակայանի մոտ տեղի ունեցած պայթյունների տեսանյութը։
00:34, փետրվարի 26
BBC-ն տեսանյութ է հրապարակել ռուսական հարվածներից հետո ուկրաինական քաղաքներում առկա իրավիճակի վերաբերյալ։
00:22, փետրվարի 26
Աբխազիան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը
Աբխազիայի իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանից հետո ճանաչում են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ստորագրել է համապատասխան հրամանները։
Բուն Աբխազիայի անկախությունը, բացի Ռուսաստանից, ճանաչել են նաև Վենեսուելան, Նիկարագուան, Նաուրուն և Սիրիան։
00:09, փետրվարի 26
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ պնդվում է, որ անձը ռուսաստանցի Եվգենի Պլոտնիկովն է, որը գերեվարվել է ուկրաինական զինուժի կողմից։
Ռուսաստանցի երկու զինվորականների գերեվարման մասին ուկրաինական կողմը հայտարարել էր փետրվարի 25-ի ցերեկը։
23:53
Ռուսաստանի ԱԳՆ. Կիևն առաջարկել է բանակցությունների վերաբերյալ քննարկումը տեղափոխել վաղը։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ Կիևն առաջարկել է Մոսկվայի հետ բանակցությունների հարցը քննարկել վաղը՝ փետրվարի 26-ին։
«Կիևի վարչակարգի ներկայացուցիչներն առաջարկել են այդ հարցը տեղափոխել վաղվան»,- հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Կիևը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը։
23:47
Վլադիմիր Պուտինի քարտը բրիտանական պատժամիջոցների ցանկում։
23:41
Ուկրաինայի ցամաքային զորքերի մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Կոնոտոպի միոտ 40 միավոր ռուսական զրահատեխնիկայի ոչնչացման մասին։
Ռուսական պաշտպանական գերատեսչությունը շարունակաբար հերքում է Ուկրաինայում իր կորուստների վերաբերյալ տեղեկատվությունը։
23:39
Ուկրաինական պարբերականը հայտնում է, որ հարվածներ են հասցվել Խմելնիցկի մարզի Ստարոկոնստանտինով օդակայանի վրա, որտեղ, տեղական լրատվամիջոցների տվյալներով, տեղակայված են Bayraktar-ները։
23:32
CNN-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգները ևս այսօր կհայտարարի Պուտինի նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին։
23:23
Մեծ Բրիտանիան աջակցել է ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին։ Սահմանափակիչ միջոցները ենթադրում են, որ Լավրովի ու Պուտինի բոլոր ակտիվները կսառեցվեն։
23:08
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն փետրվարի 25-ի երեկոյան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռուսական զորքերը բավականին մոտեցել են Ուկրաինայի մայրաքաղաքին։
«Զինվորականները և իրավապահ մարմինները վնասազերծում են դիվերսիոն խմբերին»,- ասել է Կլիչկոն։ Նրա խոսքով՝ դիվերսանտները ենթակառուցվածքների օբյեկտներին թողնում են «հատուկ նշաններ, օրինակ, նկարված կարմիր խաչեր»։ Նրա պնդմամբ՝,այդպիսի խաչեր տեսնելով, քաղաքացիները պետք է հայտնեն այդ մասին։
22:59
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է 3-5 րոպե տարբերությամբ հինգ պայթյունների մասին, որոնք հնչել են քաղաքի հյուսիսում՝ ТЭЦ-6-ի (ջերմաէլեկտրակայան) շրջանում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: