Մարիո Դրագին հայտարարել է, որ Զելենսկին իր հետ կապ չի հաստատել, ինչպես պայմանավորվել էր
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 1,5 ժամ առաջ կապ չի հաստատել իր հետ, թեեւ նրանց միջեւ հեռախոսով կապվելու վերաբերյալ պայմանավորվածություն է եղել, հաղորդում Է Sky-ը։
Դրագին նշել է, որ նախօրեին՝ փետրվարի 24-ին, երեկոյան, ինքն ու Զելենսկին մասնակցել են Եվրոպական արտահերթ խորհրդին։ Վարչապետի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը թաքնվել Է Կիեւի ինչ-որ մասում եւ հայտարարել, որ ինքն ու իր ընտանիքը Ռուսաստանի զինված ուժերի թիրախն են:
Դրագին ընդգծել է, որ այդ հայտարարությունը խորապես զարմացրել է Եվրախորհրդի բոլոր մասնակիցներին։
«Այսօր առավոտյան նա ինձ գտավ, եւ մենք պայմանավորվեցինք 09:30-ին հեռախոսազրույց ունենալ, բայց խոսակցությունը հնարավոր չեղավ անցկացնել, Զելենսկին այլեւս անհասանելի էր», - ասել է Իտալիայի վարչապետը։