Գերմանիայի դատարանը 70-ամյա հոգևորականին դատապարտել է 12 տարվա ազատազրկման երեխաների նկատմամբ սեռական բռնության համար
Ուրբաթ Քյոլնի դատարանը կաթոլիկ հոգեւորականին դատապարտել է 12 տարվա ազատազրկման երեխաների նկատմամբ սեռական բռնության համար: 70-ամյա հոգեւորականը նաեւ կվճարի փոխհատուցում 5 000, 10 000 եւ 35 000 եվրոյի չափով երեք հայցվորներին: Դատախազությունը պահանջել է 13 տարվա ազատազրկում, իսկ պաշտպանական կողմը՝ 8, գրում է «Նեմեցկայա վոլնան»:
Հոգեւորականը մեղավոր է ճանաչվել 118 կետով երեխաների ու դեռահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների հետ կապված հանցագործություններ կատարելու մեջ: Մանկապղծի ամենաերիտասարդ զոհը 9-ամյա աղջիկ էր: Գործի նյութերով՝ հոգեւորականը, օգտնվելով երեխաների եւ նրանց ծնողների հետ վստահելի հարաբերություններից, ստիպողաբար երեխաների հետ սեռական հարաբերություններ է ունեցել, օրալ սեքս եւ սեռական այլ գործողություններ: Ընդհանուր առմամբ, հոգեւորականը սեռական բնույթի գործողություններ է կատարել ինն աղջկա նկատմամբ Գումերիսբախում, Վուպերտալում եւ Ցյուլփիխում 1993-2018 թվականների ընթացքում:
Գործի նյութերում նշված է, որ Քյոլնում եկեղեցին, չնայած բազմիցս տարածված շշուկների եւ հոգեւորականի նկատմամբ մեղադրանքների, մշտապես նրան նոր հնարավորություններ էր ընձեռում երեխաների հետ առանձնանալու համար եւ անգամ հոգում էր փաստաբանի ծախսերը: Դատարանում Պատրիարքարանի ներկայացուցիչը հերքել է պատասխանատվության մանսաբաժինը հոգեւորականին վերագրված հանցագործությունների համար՝ ընդգծելով, որ այն «հետեւողական է գործել»: