«Մենք մենակ մնացինք». Զելենսկին փետրվարի 25-ին հայտնել է զոհերի և վիրավորների թիվը. Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ամփոփում. Պատերազմ. Օր 2
Երեկ, փետրվարի 25-ին Զելենսկին հայտնել է զոհերի և վիրավորների թիվը:
Նա տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին և փաստել, որ Ուկրաինան, թեև այլ պետությունների խոստումներին, մենակ մնաց:
Հիշեցնենք, երեկ Զելենսկին Պուտինին առաջարկել էր բանակցությունների սեղանի շուրջ նստել: Լավրովն էլ ի պատասխան հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է բանակցություններ սկսել միայն այն դեպքում, եթե ուկրաինացի զինվորականները վայր դնեն զենքերը:
նշենք նաև, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է ճանաչեն Ղրիմը որպես Ռուսաստանի Դաշնության տարածք և հրաժարվեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունից:
Պուտինը ուկրաինացի զինվորականներին կոչ է արել իրենց ձեռքը վերցնել իշխանությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ռուսները Գրադ կայանքներից կրակ թափում Ուկրաինայի վրա