Ուկրաինան հրաժարվել է բանակցություններից, հայտարարել է Զախարովան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններ վարելուց, առաջարկել է այդ հարցը հետաձգել շաբաթ օրը:
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին առաջարկել էր նստել բանակցությունների սեղանի շուրջ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների պատվիրակություն ուղարկել Մինսկ։ Ավելի ուշ Պեսկովը հայտնել է, որ ուկրաինական կողմը հայտարարել է Մինսկում ՌԴ-ի հետ բանակցությունների գաղափարի վերանայման մասին ՝ ընտրելով Վարշավան, իսկ հետո ընդհանրապես «դուրս է եկել կապից»: