Ռուսաստանը մեղադրել է Բրիտանիային ուկրաինական զորքերի ձախողումների համար արդարանալու փորձի մեջ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հայտարարությունն Ուկրաինայում օպերացիայի ընթացքում ՌԴ զինված ուժերի իբր ցածր մարտունակության մասին, փորձ է արդարացնելու բրիտանական զենքերով զինված տեղական անվտանգության ուժերի ձախողումները, լրագրողներին ասել է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Sky News-ի եթերում Ուոլեսը հայտարարել էր, որ մարտերի առաջին օրը Ռուսաստանը չի հասել իր նպատակներից ոչ մեկին՝ իբր 450 մարդ կորցնելով:
Կոնաշենկովի խոսքով՝ մասնագիտական տեսանկյունից Ուոլեսի անձնական գնահատականը ՌԴ ԶՈւ հատուկ օպերացիայի արդյունավետության վերաբերյալ «ավելի խորը չէ, քան նրա պատմական գիտելիքները Ղրիմի պատերազմում Բալակլավայի ճակատամարտի մասին»։
Սակայն, հավելել է գեներալը, հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավարի հասանելիությունը «Մի-6»-ի եւ ռազմական հետախուզության տեղեկատվությանը, նրա գնահատականներն այլ տեսք ստանում:
«Դե ֆակտո, սա փորձ է արդարացնել Բեն Ուոլեսին Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ընտրողների առջեւ՝ ուկրաինական անվտանգության ուժերի աղետալի ձախողումների եւ «ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան» Ուկրաինայի զինված ուժերի վերապատրաստման նպատակով Լոնդոնի ծախսած հարկատուների հարյուր միլիոնավոր ֆունտ ստեռլինգների եւ ուկրաինացիներին բրիտանական սպառազինությամբ զինելու համար»,- ասել է Կոնաշենկովը։