«Իմ երազանքն էր լինել ամուսնալուծված». Քիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյանը «Թի էմ զի»-ին հայտնել է, որ Վեստի «հարձակումները» համացանցում նրան սթրեսի են ենթարկել, այժմ նա ցանկանում է շարժվել առաջ և պարզապես պահպանել առողջ ծնողական հարաբերությունները։
«Իմ երազանքն էր լինել ամուսնալուծված, Քանյեն շատ ապատեղեկատվություններ է տարածում համացանցում, ինչը պատճառել է էմոցիոնալ անհանգստություն»,-ասում է Քիմը։ Քիմը դատավորին հայտնել է, որ խնդրել էր Քանյեին պահել իրենց ամուսնալուծությունը գաղտնի, ինչը նա չկատարեց։ Քանյե Վեստը մեղադրում է Քիմին իրենց դուստր Չիկագոյին առևանգելու մեջ, ինչպես նաև մյուս դստերը՝ Նորթին, «Տիկ-Տոկ» հավելվածից օգտվելու մեջ։