Թուրքիան պատրաստ է մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային. Հուլուսի Աքար
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և նրա ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։
Trend-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ ասված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Հանդիպման ընթացքում Աքարն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրել և շարունակելու է խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը։