Զելենսկին Պուտինին առաջարկել է բանակցությունների սեղանի շուրջ նստել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցությունների սեղանի շուրջ նստել Դոնբասում ռազմական գործողության ֆոնին: Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձում, որը հրապարակվել է իր Telegram-ում։
«Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի կանգնեցնենք մարդկային զոհերը»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։ «Ցանկանում եմ եւս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Ուկրաինայի ողջ տարածքում մարտեր են ընթանում», - պարզաբանել Է նա։