Կիևում կամավորականներին 10 հազար ինքնաձիգ է բաժանվել
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը Կիեւում մոտ 10 հազար ինքնաձիգ է բաժանել Տարածքային պաշտպանության ուժերի կամավորական գումարտակների անդամներին։ Այս մասին տեղեկացրել է իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր, Սահմանադրական դատարանում Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչ Ֆյոդոր Վենիսլավսկին «Ռադա» հեռուստաալիքի եթերում։
«Ես խոսել եմ ներքին գործերի նախարար պարոն Մոնաստիրսկու հետ, Կիեւում միայն վերջին մի քանի ժամվա ընթացքում տարածքային ուժերի կամավորական կազմավորումների անդամներին բաժանել են մոտ 10 հազար ինքնաձիգ։ Այդ կազմավորումներն ունեն հստակ կազմակերպչական կառուցվածք, որը ենթարկվում է Տարածքային պաշտպանության ուժերի հրամանատարությանը»,- տեղեկացրել է Վենիսլավսկին։