Օլգա Սերյաբկինան Ուկրաինայում իրադարձությունների պատճառով չի կարողանում վերադառնալ երեխայի մոտ
«Serebro» խմբի նախկին մասնակից Օլգա Սերյաբկինան Ինստագրամի օգտատերերին հայտնել է, որ Ղրիմում համերգից հետո չի կարողանում տեսնել իր երեխային։ Նա ստիպված է Մոսկվա հասնել ավտոմեքենայով, քանի որ Սիմֆերոպոլի օդանավականում չեղարկել են չվերթները։
«Ես մեքենայով եմ տուն գնում։ Ճանապարհը երկար ու ծանր կլինի, բայց այլ կերպ հնարավոր չէ։ Շատ տխուր է, որ հիմա նման իրավիճակ է։ Ուզում եմ, որ բոլորն ապրեն խաղաղության եւ փոխադարձ համաձայնության մեջ, որ չլինեն բարդություններ, որոնք հիմա տեղի են ունենում»,- Ինստագրամում հայտնել է արտիստը։
Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտարարել է Ռուսաստանի հարավում եւ շրջաներում, որոնք մոտ են Ուկրաինայի հետ սահմաններին, 12 օդանավակայանի աշխատանքի դադարեցման մասին։