Հրաձգության Եվրոպայի առաջնությունը Ռուսաստանից կտեղափոխվի այլ երկիր
Ուկրաինայում ռուսական բանակի հարձակման պատճառով գնդակային եւ ստենդային հրաձգության Եվրոպայի առաջնությունը Ռուսաստանում չի անցկացվի։ Այդ մասին հայտնել է Սպորտային հրաձգության միջազգային ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Լիսինը։
«Բոլոր երկրների մարզիկները պետք է հնարավորություն ունենան ժամանելու Եվրոպայի առաջնության։ Մարզաձեւի միջազգային ու եվրոպական ֆեդերացիաները իրավունք չունեն մրցումները դարձնել անհավասար եւ սահմանափակել մարզիկների հնարավորությունը նվաճել 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։ Վստահ եմ, որ մենք կգտնենք լուծում եւ Եվրոպայի առաջնությունը կանցկացնենք այլ երկրում»,- Ֆեյսբուքում գրել է Վլադիմիր Լիսինը։
Եվրոպայի առաջնությունը նախատեսված է օգոստոսի 15-30-ը Մոսկվայում։