ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ֆոտոնյութեր է փոխանցել ԱԳՆ-ին 2014 թվականի Ուկրաինայի ռազմական հանցագործությունների մասին
Մեզ հայտնի է դարձել, որ փետրվարի 24-ին ՌԴ դեսպանությունը ֆոտոնյութեր է փոխանցել Հայաստանի ԱԳՆ-ին, որոնք, ռուսական կողմի կարծիքով, վկայում են ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների մասին, որոնց պատասխանատվությունը Կիեւի վրա է։
Լուսանկարներում, ենթադրաբար, Ուկրաինայի հարավ-արեւելքում խաղաղ բնակիչների՝ 2014 թվականի ամռանը եւ աշնանը ուկրաինական անվտանգության ուժերի կողմից անկանոն հրետանային հարվածների զոհերի դիերն են: