Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից անհապաղ ամուսնալուծություն է պահանջում
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դատարանից պահանջել է անմիջապես լուծել իր եւ Քանյե Ուեսթի ամուսնությունը, հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով միջնորդության տեքստը։
Քարդաշյանը պնդում է, որ բազմաթիվ անգամներ Ուեսթին խնդրել է ամուսնալուծության մասին մանրամասները չհանրայնացնել, սակայն իր խնդրանքներն անպատասխան են մնացել։
«Քանյեն մեր հարաբերությունների եւ ծնող լինելու մասին բազմաթիվ անարժանահավատ տեղեկություններ է հրապարակել, ինչը մեծ սթրես է առաջացրել։ Ես կցանկայաի, որ մեր ամուսնությունը ստացվեր, բայց հասկացա, որ այն չի հաջողվի փրկել։ Քանյեն ինձ հետ համաձայն չէ, բայց, թվում է, նա հասկացել է, որ ես ցանկանում եմ բաժանվել, նույնիսկ եթե նա չի ցանկանում»,- հայտարարել է Քիմ Քարդաշյանը։
Ամուսնալուծությունից հետո Քարդաշյանը ցանկանում է «կյանքի նոր գլուխ սկսել»։