Բլինքենը զգուշացրել է Զելենսկու կառավարությունը տապալելու Պուտինի փորձերի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահություն է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը կփորձի գրավել Ուկրաինայի մայրաքաղաքը եւ տապալել Վլադիմիր Զելենսկու կառավարությունը։ Այս մասին նա ասել է CBS New-ին տված հարցազրույցում։
Պետքարտուղարը խոստովանել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքը «անկասկած կանգնած է գրավման վտանգի առաջ» եւ «կարող է հայտնվել շրջափակման մեջ»: Ռուսական զանգվածային ներխուժումը, ըստ Բլինքենի, «շարունակվում է եւ սպառնում է Կիեւին եւ Ուկրաինայի այլ խոշոր քաղաքներին»:
Բացի այդ, Բլինքենը վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահը «կփորձի» տապալել Վլադիմիր Զելենսկու կառավարությունը։ Այնուամենայնիվ, պետքարտուղարն ընդգծել է, որ այն բոլոր գործողությունները, որոնք Պուտինը ձեռնարկել է 2014 թ․ ի վեր, երբ նա բռնակցեց Ղրիմը եւ թույլ տվեց ռուսամետ անջատողականներին գրավել Արեւելյան Ուկրաինայի մի մասը, Պուտինը հասել է միայն նրան, որ «լիովին վանել է ուկրաինացի ժողովրդին Ռուսաստանից»։
«Հիմա ուկրաինացիների 90 տոկոսը, այսպես ասած, «զզվում է» Ռուսաստանից եւ, իհարկե, ատում է նախագահ Պուտինին։ Ենթադրում եմ, որ նրանք կդիմադրեն իրենց ինքնիշխանությունից, անկախությունից զրկելու ցանկացած փորձի»,- ասել է Բլինքենը՝ հավելելով, որ «Ուկրաինայի ժողովրդավարությունը եւ անկախությունը կհաղթեն»։
NBC News-ի թղթակցի այն հարցին, թե հնարավոր է, որ Ռուսաստանը կդիմի ՆԱՏՕ-ի երկրներին ուղղված ուղղակի սպառնալիքներին, Բլինքենն առաջարկել է «լսել անձամբ նախագահ Պուտինի ասած խոսքերը»:
«Նա ծրագրում էր [ներխուժումը] ամբողջ ընթացքում: Մենք ամեն ջանք գործադրել ենք նրան այս ընթացքից հետ պահելու համար։ Բայց պարզ է, որ նա դա վաղուց էր ծրագրում, եւ դա շատ ավելին է, քան ՆԱՏՕ-ի երկրներին ուղղված սպառնալիքը»,- ասել է նա։
Բլինքենին հարցրել են, թե ի՞նչ կանի ԱՄՆ-ն Ուկրաինայում «ամերիկյան ԶՈՒ-ի՝ ռուսական ուժերի հետ պատահական էսկալացիայի» ռիսկը նվազեցնելու համար: «Դուք միշտ ուզում եք վստահ լինել, որ ձեզ մոտ չկան սխալ հաշվարկներ, դժբախտ դեպքեր, դրա համար այն, ինչ մենք ուզում են անել, դա ռազմական առումով Ռուսաստանի հետ շփման մեջ լինելն է, որպեսզի շատ հստակ հասկացնել տանք, թե նա ինչ ռիսկի է գնում, եթե թույլ տա սխալ հաշվարկ»,ասել է նա:
Բլինքենը նշել է, որ պատժամիջոցների նոր փուլը, որն ԱՄՆ-ն ընդունել է եվրոպացի գործընկերների եւ դաշնակիցների հետ համաձայնեցված, «լուրջ հետեւանքներ կունենա Ռուսաստանի համար»։
«Այժմ 10 խոշորագույն ֆինանսական ինստիտուտներ, որոնց պատկանում է Ռուսաստանի բանկային ակտիվների մոտ 80 տոկոսը, չեն կարողանա գործարքներ կատարել ԱՄՆ դոլարով եւ մասամբ եվրոյով։ Սա շատ լուրջ հետեւանքներ կունենա»,- ընդգծել է պետքարտուղարը։