Պակիստանում դատարանը տղամարդուն մահապատժի է դատապարտել դիվանագետի դստերը գլխատելու համար
Պակիստանի դատարանը մահապատժի է դատապարտել տղամարդուն՝ նախկին դիվանագետի դստերը բռնաբարելու եւ սպանելու համար, ով մերժել էր ամուսնանալ տղամարդու հետ:
27-ամյա Նուր Մուկադդամը ծեծի էր ենթարկվել, բռնաբարվել եւ գլխատվել էր Պակիստանի ամենահարուստ ընտանիքներից մեկի որդու՝ Զահիր Ջաֆերի կողմից, հայտնում է BBC-ն։
Դաժան սպանությունը տեղի էր ունեցել նրա տանը անցյալ տարվա հուլիսի 20-ին։ Տանը տեղադրված տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես էր կինը փորձում փախնել:
Սպանությունը վրդովմունքի ալիք բարձրացրեց երկրում եւ ստիպեց լրացուցիչ միջոցներ ձեռնարկել կանանց անվտանգության ապահովման համար:
Հանցագործությունը պատճառ դարձավ կոչերի համար՝ վերանայել Պակիստանի քրեական արդարադատության համակարգը, որտեղ մեղադրական դատավճիռների մակարդակը շատ ցածր է, հատկապես՝ կանանց նկատմամաբ հանցագործությունների համար: