Չինական մարսագնացը տարօրինակ ապակե գնդիկներ է հայտնաբերել Լուսնի հեռավոր կողմում
Չինական Yutu-2 մարսագնացը Լուսնի հեռավոր կողմում երկու տարօրինակ ապակե գնդիկներ է հայտնաբերել, գրում է LiveScience-ը։
Լուսնի չոր ու փոշոտ լանդշաֆտի ֆոնին կիսաթափանցիկ մարգարիտների պես շողշողացող լուսնային գնդերն իրենց տեսակի մեջ առաջինն են, որոնք հայտնաբերվել են լուսնի մակերեսին, եւ միայն վերջերս են ձեւավորվել, ասում են հետազոտողները:
Ապակի Լուսնի վրա արդեն նկատվել է՝ ինչպես «Յուտու 2» մարսագնացի, այնպես էլ ՆԱՍԱ-ի «Ապոլոն 16» առաքելության կողմից: Այն ձեւավորվում է, երբ սիլիցիումով հարուստ հանքանյութերը, ինչպիսիք են պիրոքսենը եւ ֆելդսպաթը, արագորեն գերտաքանում են: Սակայն սա առաջին դեպքն է, երբ Լուսնի վրա ապակե գնդիկներ են հայտնաբերվում։ Գիտնականները չգիտեն դրանց ստույգ ծագումը, սակայն կարծում են, որ այդ գնդակները կարող էին առաջանալ Լուսնի վրա ժայթքման ժամանակ կամ երկնաքարի՝ բարձր արագությամբ հարվածից հետո:
Հետազոտողներն իրենց եզրակացությունները կհրապարակեն փետրվարի 26-ին Science Bulletin ամսագրում: