Նյու Յորքում բժիշկները հեռացրել են հիվանդի քթի խոռոչում աճած ատամը
Նյու Յորքի հիվանդանոցներից մեկի բժիշկները հայտնել են, որ տղամարդը, ով բողոքել է աջ քթանցքով շնչառության դժվարությունից, քթի խոռոչում ատամ է ունեցել, գրում է UPI-ն։
Մաունթ Սինայ բժշկական կենտրոնի վիրաբույժներ Սագար Հաննան եւ Մայքլ Թյորները New England Journal of Medicine ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նշել են, որ 38-ամյա մի տղամարդ բժիշկներին հայտնել է, որ մի քանի տարի դժվարացել է շնչել աջ քթանցքով:
Բժիշկները պարզել են, որ նրա մոտ շեղված է քթի միջնապատը, իսկ փոքր տեսախցիկի օգնության արված ռինոսկոպիան պարզել է պատճառը՝ «աջ քթանցքի ստորին հատվածում» աճող ատամը։ Էկտոպիկ ատամը մոտ 0.6 դյույմ երկարություն ուներ:
Վիրաբույժները պատմել են, որ ատամը հեռացրել են առանց բարդությունների, իսկ տղամարդը վիրահատությունից երեք ամիս անց հաջորդ այցելության ժամանակ հայտնել է, որ կարող է նորմալ շնչել երկու քթանցքներով: