Երևանից դեպի Ռուսաստան և Ուկրաինա գնացող բոլոր չվերթները չեղարկվել են
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից այսօր՝ փետրվարի 24-ին՝, ժամը 19։05-ին եւ 23։25-ին, դեպի Ռուսաստանի Կրասնոդար քաղաք երկու չվերթ էր նախատեսված։ Դեպի Ռուսաստանի մեկ այլ քաղաք՝ Սոչի, չվերթ էր նախատեսված էր ժամը 19։55-ին։ Ժամը 20։40-ին էլ չվերթն էր նախատեսված նաեւ դեպի Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ։
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյան հայտնել է, որ ավիաընկերությունները հայտնել են բոլոր չորս չվերթները չեղարկման մասին։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Եւ Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել: