Ռուբլու արժեզրկման այս նոր ալիքը լուրջ խնդիրներ կառաջացնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական ռուբլին արժեզրկված է: Արդյունքում հայաստանցի գործարարները, որոնք արտահանում են իրականացնում դեպի Ռուսաստանի Դաշնություն, հայտնվել են բարդ իրավիճակում: Մասնագետների կանխատեսմամբ՝ վերջին օրերին ռուսական ռուբլու փոխարժեքի անկման հետեւանքով արտահանման ծավալները կարող են էականորեն նվազել: Բնականաբար, արժեզրկման այս նոր ալիքը լրացուցիչ մտահոգությունների տեղիք է տալիս եւ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Այս պատճառով ՀՀ տնտեսվարողները, գործարարները, որոնք որ կապ ունեն ռուսական շուկայի հետ, կրում են հսկայական վնասներ:
Հայաստանի այն տնտեսվարողները, հատկապես այս շրջանում գյուղմթերք արտահանողները, որոնք ինչ-որ ակնկալիքներ կամ սպասելիքներ ունեին ռուսական շուկայում իրենց ապրանքների իրացման հետ կապված, հիմա հայտնվել են բարդ իրավիճակում: Մյուս կողմից՝ եթե այսպես շարունակվի, ապա դա նշանակում է նաեւ, որ մեծ ազդեցություն կունենա դեպի Հայաստան փոխանցվող գումարների վրա: Բացի այս, մասնագետների խոսքերով՝ ինչքան որ ռուբլու փոխարժեքն է ընկած, այդքան էլ մարդկանց գնողունակությունն է ընկել: Այնպես որ, լավ բաներ չեն սպասվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում