Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 572 նոր դեպք. Մահացել է 23 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 572 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 418792 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2884327 վերջին մեկ օրում` 4642 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 10535 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1022-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 399241 անձ` վերջին մեկ օրում 1571 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 8413 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1603 է: