Այս աղջնակը 13 տարեկանում մայրացել է. Նա խորհուրդ է տալիս իր հասակակիցներին չշտապել մեծանալ
Այս աղջնակը 13 տարեկանում մայրացել է: Նա խորհուրդ է տալիս իր հասակակիցներին չշտապել մեծանալ:
Ծանոթացեք, Մարիան է: Նրա պատմությունը այդքան էլ ուրախ չէ, քանզի նա 13 տարեկանում արդեն մայր է դարձել, այն էլ միայնակ:
Նրա ծնողները մինչև ննախավերջին ամիս չեն էլ կասկածել, որ իրենց աղջնակը երեխա է սպասում:
Նրանք կարծում էին, նա ուղղակի գիրացել է:
Մինչ հղիություն
Հղիության ընթացքում
Բանն այն է, որ Մարիան սոցցանցերով ծանոթացել էր իրենից տարիքով մեծ տղայի հետ, կարծելով, որ դա իսկական սեր է, ապրել այդ տղայի հետ սեռական կյանքով, իսկ երբ այդ անբարտավանը իմացել էր աղջկա հղիության մասին, ասել էր, որ նա ընդհատի հղիությունը: Անգամ գումար չէր առաջարկել և պարզապես կորել էր աղջկա կյանքից:
Ու Մարիայի մոտ ահավոր դեպրեսիա էր:
Բայց և վախ, որ ծնողները կիմանան: Ու հետևաբար ամեն կերպ նա թաքցնում էր եղելությունը:
Հայրը անգամ նրան օղակ էր նվիրել՝ հորդորելով զբաղվել իր կառուցվածքով և փորձել նիհարել:
Ամեն բան բացահայտվել է հղիության ութերորդ ամսում: Եվ ծնողները ստիպված, իհարկե շատ մեծ ցավ ապրելով, բայց չեն հրաժարվել իրենց բալիկից, ով արդեն բալիկ չէ, այլ մի քանի օրից մայրիկ կդառնա:
Մարիան լույս աշխարհ է բերել առողջ աղջիկ: Ծնողները դատի չեն տվել այն տղային: Չեն էլ փնտրել նրան:
Մաշան Lenta.ru կայքին տված հարցազրույցում ասել է, որ շատ է ափսոսում, որ շտապում էր մեծանալ և հասունանալ, ու իրականում դա այդքան էլ լավ չէ դեռահաս տարիքում մայրիկ լինելը: Նա հորդորել է իր հասակակիցներին չշտապել ապրել սեռական կյանքով: Այլ վայելել մանկությունը և դեռահասությունը:
<<Իմ ծնողները ինձ մենակ չթողեցին, բայց ոչ բոորի ծնողներն են նման պարագայում իրենց երեխաների կողքին լինում, ցավոք, շատ պատմություներ կան, որոնց արդյունքնում աղջիկների կյանքը կործանվում է, նրանց փոքրիկները հայտնվում են մանկատներում և այլն: Իհարկե, ես հրաշք աղջիկ ունեմ, բայց և դեռահաս մայրիկ լինելու մեջ այդքան էլ լավ բան չկա, ես կարող էի իմ հասկակաիցների պես զբոսնել, խաղալ, բայց ես մայրիկ եմ>>,- անկեղծացել է աղջիկը: